Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 21:00-ին Հանրային հեռարձակողի եթերում հայտարարությամբ հանդես կգա:
Այս փուլում հայտարարության թեման հստակեցված չէ, թեև, ըստ շրջող լուրերի՝ հավանաբար, հայտարարությունը վերաբերելու է վերջին օրերի իրադարձություններին։ Նախագահն, ամենայն հավանականությամբ, կարձագանքի իշխող կուսակցության կողմից իր դեմ սկսած իմփիչմենթի գործընթացին:
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիին Վրաստանի կառավարությունը մերժել էր երկրի եվրաինտեգրմանն աջակցող եվրոպական շրջագայությունը, թեև Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա, Բրյուսել և Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել տարբեր գործընկերների հետ:
Նախագահի «անհնազանդության» համար իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգ է սկսել: