2023 թվականի 8 ամիսների ընթացքում փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման 739 դեպք է բացահայտվել։ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ազգային գործակալության փոխանցմամբ՝ հատված ծառերի ընդհանուր ծավալը կազմում է 1 245 կուբամետր։
Միայն անցած ամիս՝ օգոստոսին, բացահայտվել է ապօրինի անտառահատման 69 փաստ։ Օգոստոսին ապօրինի ծառահատումների փաստերից 25 խախտում են հայտնաբերել Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցները, 3-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 13-ը՝ Քվեմո Քարթլիում, 9-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 7-ական փաստ՝ Շիդա Քարթլիում և Իմերեթիում, 4-ը՝ Գուրիայում, և 1-ը՝ Ռաճա-Լեչխումիում:
Օրինախախտների համար կազմվել են համապատասխան փաստաթղթեր, մեքենաները առգրավվել են և տեղափոխվել գործակալության վերահսկողության տարածք։ Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար: