Վրաստանի բարձրլեռնային Թուշեթիի մարզում դժբախտ պատահարի հետևանքով զբոսաշրջիկ է մահացել: Տեղացիների խոսքով, երիտասարդը մոտոցիկլետ վարելիս ընկել է բարձրությունից։
Դեպքի մասին 112-ին հայտնել են մահացածի ընկերները։ Դեպքի վայր են ժամանել փրկարար խմբերը, սակայն զբոսաշրջիկը պահարից հետո տեղում մահացել է։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը Շվեցարիայի քաղաքացի է։ Փրկարար ծառայության տվյալներով, վերջինս Օմալո գյուղից շարժվելիս է եղել Փշավիի ուղղությամբ, երբ ընկել է ձորը։