«Ալիք Մեդիա»-ն «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում է նոր, «Խորաթա» փոդքասթների շարքը, որտեղ ոչ պաշտոնական ձևաչափում «խորաթա ենք անում» Սամխցե Ջավախքի բնակիչների հետ, տեղացիների համար կարևոր թեմաների շուրջ: «Խորաթա» Սամցխե Ջավախքի բարբառներից մեկով նշանակում է զրույց, քննարկում:
Առաջին հաղորդումը նվիրել ենք տեղում քաղաքական մասնակցության հարցին, «Խորաթա»-ի հյուրը Սոցկար Փութուլյանն է, ով մեզ հետ միասին վերլուծում է բնակիչների քաղաքական մասնակցության խնդիրները, ժողովրդավարության պակասը տարածքում, Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի կարևորությունը և այլն: