Նեմցովի անվան փողոց Վաշինգտոնում. Սենատորը հանդես է եկել նախաձեռնությամբ

Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն հանդես է եկել Վաշինգտոնի փողոցներից մեկը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով կոչելու նախաձեռնությամբ: 

Հատկանշական է, որ փողոցը, որի անվանակոչման մասին խոսվում է, գնտվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Սենատորի հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնում Բորիս Նեմցովի անվան փողոցը մարդկանց կհիշեցնի Պուտինի ռեժիմի մասին, որը  չի կարող լռեցնել ազատության պաշտպաններին:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում սպանված գործչի հիշատակը հավերժացրել են նաև Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի իշխանությունները:

Նրա

Թողնել պատասխան