Վրաստանում գրանցված ավտոմեքենաների միայն 7 տոկոսն է ապահովագրված։ Սրա մասին են վկայում օրերս հրապարակված ապահովագրական ոլորտի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալները։
Մասնավորապես, այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ապահովագրության թիվը 121 հազար 512 է կազմել, 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 108 հազար 486, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 98 հազար 594։
Ընդհանուր առմամբ, ապահովագրական ընկերությունները 2023 թվականի առաջին կիսամյակում ներգրավել են 102,6 մլն լարի: