Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեֆ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։ Այս տեղեկությունը տարածել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը։
Տեղեկության համաձայն՝ որպես փոխնախագահ Բորելի առաջին պաշտոնական այցի ընթացքում կքննարկվի Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին, նաև կարծիքներ կփոխանակվեն ավելի համընդգրկուն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Այցի շրջանակներում Եմ բարձրագույն ներկայացուցչին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ժոզեֆ Բորելը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։