Վրաստանի դաախազության և Հանրային կապերի ինստիտուտի (GIPA-ի) միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի նպատակն է ակտիվացնել բարձրագույն ուսումնական հաստատության ու իրավապահ մարմինների միջև համագործակցությունը:
Միջոցառումը տեղի է ունեցել Վրաստանի գլխավոր դատախազության շենքում, որին ներկա է եղել Վրաստանի գլխավոր դատախազը, տեղակալները, GIPA-ի ռեկտորը և նույն ինստիտուտի իրավաբանության ու քաղաքական դպրոցի դեկանը:
«Հանդիպման շրջանակներում Վրաստանի դատախազությունը ԲՈւՀ-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է իրականացվող ծրագրերի, գերատեսչության առաջնահերթությունների ու փորձաշրջան անցնելու համակարգի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքով, իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից մեկը հենց ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացումն է: