Սեպտեմբերի 3-ին Վրաստանի Գուրիայի մարզի Չոխատաուրիի մունիցիպալիտետում բրոշյուրներ բաժանելիս հարձակման են ենթարկվել Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամները։
ՄԱՇ-ի փոխանցմամբ՝ տուժել է մոտ 10 մարդ. ՄԱՇ անդամ Թաթիա Նիկոլաշվիլիի խոսքով, իրենց վրա մոտ 20 մարդ է հարձակվել: Կուսակցության Օզուրգեթիի գրասենյակի ղեկավար Դավիթ Խավանաձեին շտապօգնության բրիգադը կլինիկա է տեղափոխել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն։