Թբիլիսիում կայացավ հանրահավաք հաջակցություն Արցախի

Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացավ հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Հանրահավաքի ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։

Ինչպես մանրամասնում են «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ից, հաջորդ հանրահավաքը նախատեսվում է  հոկտեմբերի 1-ին, ինչպես նաև նստացույց Վրաստանի հանրային հեռուստաալիքի շենքի դիմաց, պիկետներ և այլն։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 2-ին կայացավ Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Արդեն 9 ամիս Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում հումանիատար աղետ է սկսվել։ Ադրբեջանը արգելափակել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։