Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը անընդունելի է համարում շոկոլադի գնումների շուրջ լրատվամիջոցներում բաձրացված աղմուկը։
Հիշեցնենք՝ նախօրեին վրաստանյան լրատվամիջոցները անդրադարձել են ՆԳՆ-ի կողմից ավելի քան 100 տոննա շոկոլադ գնելու համար հայտարարված մրցույթին՝ տեղեկացնելով, որ գնումների արժեքը անցնում է 1 մլն. լարին:
ՆԳՆ-ը հանդես է եկել պարզբանմամբ․ «Նախարարությունը սննդով ապահովում է միայն որոշակի խմբի․ նրանց ընդահնուր թիվը կազմում է 5000 մարդ»։
Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վերոնշյալ խմբում ներառված է հատուկ գործողությունների վարչությունը, սահմանապահ ոստիկանությունը, ռազմավարական խողովակաշարերի, օբյեկտների պաշտպանության գործակալությունները, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող այլ գերատեսչությունների աշխատակիցները:
Նախարարությունից տեղեկացրել են, որ տարբեր հրամանների համաձայն՝ շոկոլադի օրական չափաբաժինը կազմում է 50-60 գրամ: Հետևաբար, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող տաբեր հաստատություններին օրական մոտ 300 կգ շոկոլադ է տրվում:
«Ներքին գործերի նախարարությունը 2005 թվականից ի վեր տարբեր հաստատությունների համար սնունդ է ձեռք բերում, այդ թվում նաև շոկոլադ: ՆԳ նախարարի թիվ 642 հրամանի համաձայն՝ գնումների մրցույթը իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որը հրապարակային է ու թափանցիկ: Մենք գտնում ենք, որ մեր զինվորների, սահմանապահների և փրկարարների շոկոլադի չափաբաժնի վերաբերյալ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը տեղին չէ, և նպատակաուղղված խտրականություն է ՆԳՆ-ի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: