Վրաստանում էթնիկ փոքրամասությունների համար նախատեսված «1+4» վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ծրագիրն ավարտելով՝ երիտասարդները երկրի պետական համալսարաններում վրացերենով կրթություն ստանալու հնարավորություն են ձեռք բերում:
Իսկ ի՞նչ է սպասվում շրջանավարտներին համալսարանն ավարտելուց հետո, ի՞նչ մարտահրավերների են բախվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն աշխատանք գտնելու ճանապարհին, որքանո՞վ է աշխատանքը համապատասխանում ստացած կրթությանը:
Ալիք Մեդիայի նոր նախագիծը բացահայտում է աշխատանք փնտրող ուսանողների պատմությունները: Այս անգամ, անդրադարձել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղից, Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտ Տիրուհի Պետրոսյանի աշխատանք գտնելու պատմությանը։
Հարցազրույցում Տիրուհին կիսվում է իր փորձով, հաջողության բանաձևով, պատմում թե ինչ մարտահրավերների են բախվում «1+4» ծրագիրն ավարտած ուսանողները։