Երկաթուղու Դիդուբե-Ավճալա խաչմերուկում ժայռաբեկոր է ընկել

Թբիլիսիում՝ երկաթուղու Դիդուբե-Ավճալա խաչմերուկում, ժայռաբեկոր է ընկել։ Երթուղու երթևեկելի մասում քարեր չեն ընկել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 17-ի առավոտյան։

Դրանից հետո ժամանակավորապես ընդհատվել է Բաթումի-Թբիլիսի, Թբիլիսի-Բորջոմի և Թբիլիսի-Բաթումի գնացքների երթևեկությունը։

«Այս փուլում ընթանում են երկրորդ ուղղության երթուղու մաքրման աշխատանքները, աշխատանքների ավարտից անմիջապես հետո երկրորդ գծով երթևեկությունը կվերսկսվի սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Փլուզման վայրը համապատասխան մասնագետներն ստուգում և ուսումնասիրում են»,- նշված է «Վրացական երկաթուղիներ»-ի հաղորդագրության մեջ։

Այս փուլում երթևեկելի մասը դեռ ամբողջությամբ մաքրված չէ, գնացքները կշարժվեն մեկ ուղղությամբ։