Վրաստանում օտարերկրացիների մասնակցությամբ 6 հազարից ավելի ընկերություն է գրանցվել

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 8-ը Վրաստանում  օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ 6423 ընկերություն է գրանցվել։

Այս տեղեկությունը հաղորդել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ գրանցված ընկերությունների գերակշիռ քանակով առաջին տասնյակը հետևյալ երկրներից են` ԱՄՆ, Բելառուս, Գերմանիա, Ադրբեջան, Թուրքիա, Հնդկաստան, Իրան,  Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա։