Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարվա պետական ֆինանսավորմամբ իրականացվող բարձրագույն կրթական ծրագրերի ցանկը:
Ըստ ԿԳՆ-ի հրապարակման, 2023-2024 ուսումնական տարվա պետական ֆինանսավորմամբ բարձրագույն կրթություն ապահովող համալսարանների ցանկը հետևյալն է.
- Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան www.tsu.ge
- Վրաստանի տեխնիկական համալսարան www.gtu.ge
- Իլիայի պետական համալսարան www.iliauni.edu.ge
- Ակակի Ծերեթելիի պետական համալսարան www.atsu.edu.ge
- Բաթումիի Շոթա Ռուսթավելիի պետական համալսարան www.bsu.edu.ge
- Սոխումիի պետական համալսարան www.sou.edu.ge
- Թելավիի Իակոբ Գոգեբաշվիլու անվան պետական համալսարան www.tesau.edu.ge
- Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան www.sjuni.edu.ge
- Գորիի պետական համալսարան www.gu.edu.ge
- Շոթա Մեսխի Զուգդիդիի պետական կրթական համալսարան www.zssu.ge
Կրթական ծրագրերում ամբողջությամբ ֆինանսավորվող տեղերի քանակի մասին մանրամասն տեղեկությունների համար ուղղակիորեն պետք է կապ հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
Նշենք, որ 2023-2024 թվականներին պետական ֆինանսավորմամբ բարձրագույն կրթության ծրագրով ընդգրկված ուսանողին սույն ծրագրի շրջանակներում հաջորդ ուսումնական տարիներին պետական ֆինանսավորում կտրամադրվի միայն այն դեպքում, եթե նախորդ ուսումնական տարում հավքել է նշված ծրագրերով նախատեսված առնվազն 45 կրեդիտ: Վերջին ուսումնական տարում ուսանողին սույն ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորում կտրամադրվի, եթե նա բակալավրիատում հավքել է առնվազն 180 կրեդիտ, իսկ ուսուցիչների պատրաստման բակալավրիատ-մագիստրատուրա ինտեգրված մագիստրատուրոսական ծրագրում առնվազն 240 կրեդիտ: