Թբիլիսիի քաղաքապետարանը մինչև օգոստոսի 24-ը ժամանակ է տալիս Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող սրճարան-բարերի սեփականատերերին՝ բաց տարածքից օգտվելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար, մունիցիպալ կառավարության նիստում այսօր՝ օգոստոսի 15-ին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով, սրճարան-բարերի սեփականատերերն առանց թույլտվության բացօթյա տարածքներում սեղաններ և աթոռներ են տեղադրել, ինչը խոչընդոտում է շտապօգնության և հրշեջ բրիգադների, նաև հետիոտների տեղաշարժը։
Քաղաքապետի խոսքով՝ այդ ամենը կազմակերպելու համար փողոցի երկու կողմերի բացօթյա սրճարան-բարերի զբաղեցրած տարածքների ծավալը պետք է կրճատվի։