Կախա Կախիշվիլին հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Վրաստանի Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի  արտակարգ և լիազոր դեսպան  Լևեն Զեքի Գյումրուքչուին: 

Նախարարության փոխանցմամբ` հանդիպման գլխավոր թեման 2016 թվականի հուլիսին Վրաստանի Պատիժների իրականացման ու պրոբացիայի և Թուրքիայի Արդարադատության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի կետերի իրականացումն է:
Կողմերը խոսել են Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների համար տեղում իրավաբանական երաշխիքներ ապահովելու մասին:
Կախա Կախիշվիլիի հայտարարության համաձայն՝ նախարարության համար առաջնային  է Թուրքիայի հանրապետությունում անազատության մեջ գտնվող Վրաստանի քաղաքացիների ազատության մեջ հայտնվելուց հետո` պրոբացիայի շրջանում, օգնություն ցուցաբերելը:
Նախարարը գտնում է՝  լավ կլինի, որ Թուրքիայում Վրաստանի քաղաքացինները սոցիալ-տնտեսական խնդիրներից խոսափելու համար  վերադառնան,  պրոբացիոն շրջանը անց կացնեն Վրաստանում:

 

Թողնել պատասխան