Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) ավարտել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքների հրապարակումը:
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները:
Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի օգոստոսի 18-ի ժամը 10:00-ից և կավարտվի օգոստոսի 22-ի ժամը 18:00-ին: Քննվողը հնարավորություն կունենա բողոքարկելու մեկ կամ մի քանի առաջադրանքների գնահատականը։
Ի դեպ, օգոստոսի 18-ից կմեկնարկի նաև ուսանողների դրամաշնորհային մրցույթի բողոքարկման դիմումների ընդունումը:
Թեստի մի քանի տարբերակներ պարունակող առարկաների բողոքարկման դիմումներն ուսումնասիրելուց հետո միավորները կհավասարեցվեն։ Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել ցանկացած վճարման համակարգից: