Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված երկու անձանց ազատ են արձակել։ Այդ մասին հայտնել են տեղում գտնվող ակտիվիստները։
Բողոքի ցույցն անցկացվել է երեկ՝ օգոստոսի 14-ին, Կառավարության շենքի մոտ։ Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքից դուրս են եկել ուշ երեկոյան, ժամը 23։10-ի սահմաններում։
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է պարեկը մոտենում ցուցարարին և ասում, որ նրա պաստառը վիրավորական է։
Հետո ոստիկաններից մեկը ցուցարարից խլում է պաստառը (https://www.facebook.com/nino.kalandia.79?ref=embed_video):
Նշենք, որ Գոմելաուրիի հայտարարությունը, թե փրկարար ուղղաթիռների անմիջապես աղետի վայր չհասնելու պատճառն օդաչուների կյանքը չվտանգելու համար էր, բազում քննադատությունների առիթ դարձավ։
Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 25-ի։
Հիշեցնենք. օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:
Կարդացեք նաև՝
Դու չես զգացել, թե ինչ ասել է` սողանքի մեջ մխրճվել երեխան ուսերիդ․ աղետից տուժածը Կոբախիձեին