Ռուսաստանի Սոչի քաղաքից ASTORIA GRANDE զբոսանավի Բաթումի ժամանման դեմ բողոքի ակցիային մասնակցած ընդդիմադիր «Դրոա» կուսակցության անդամ, բանաստեղծ Գենրի Դոլիձեին Բաթումիի քաղաքային դատարանը տուգանել է 2000 լարիով:
Դոլիձեն սոցցանցում գրել է, որ դատավորը նման որոշում է կայացրել «երեք կեղծ վկայի» լսելուց հետո։ Ըստ առկա տեղեկությունների՝ 2000-ական լարիով են տուգանվել նաև ակցիայի այն մասնակիցները, ում հանդեպ դատարանն այսօր որոշում է կայացրել:
Հուլիսի 31-ին Բաթումիում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 23 մարդու։ Այդ օրը ASTORIA GRAND-ն լքել է Բաթումի նավահանգիստը՝ քաղաքացիների բողոքի ֆոնին։ Ռուսաստանի քաղաքացիները տախտակամածին հակավրացկան և օկուպացիան պաշտպանող հայտարարություններ են արել:
Զբոսաշրջային նավը, որը հուլիսի 31-ի լուսադեմին ռուս զբոսաշրջիկներին Բաթումի էր բերել, քաղաքում բողոքի ցույցի է արժանացել։ Դրա շնորհիվ Ռուսաստանի քաղաքացիները վրաց ոստիկանների օգնությամբ կարողացել են իջնել նավից, իսկ հետո նավահանգստից լավտոբուսներով ու միկրոավտոբուսներով շրջայցի են գնացել։ Ցուցարարները նրանց վրա ձվեր ու շշեր են նետել։
Պալաուի դրոշով ASTORIA GRAND նավը, որը շահագործում է թուրքական զբոսանավային Miray Cruises International ընկերությունը, հուլիսի 27-ին ևս մտել էր Բաթումի նավահանգիստ, որի ժամանակ ևս բողոքի ակցիա է անցկացվել: