Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ավտոճանապարհների դեպարտամենտն արդեն 9-րդ օրն է ակտիվորեն աշխատում է, հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այս փուլում որոնողական աշխատանքների համար մոբիլիզացված է ավելի քան 100 ծանր տեխնիկա։ Ծանր տեխնիկայի օպերատորները մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների հսկողության ներքո։
«Այսօր աղետի տարածքի մոտ ժամանակավոր մուտքի ճանապարհ է կազմակերպվել, որտեղ մնացել են հանգստացողների անձնական մեքենաները։ 10 մեքենա արդեն վերադարձվել է տերերին, և այս գործընթացը կշարունակվի վաղը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում զոհերի թիվը հասել է 21-ի:
ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել է, որ դեռևս 12 մարդ որոնվում է: Նրա խոսքով, որոնողական աշխատանքներ են իրականցվում աղետի գոտու 9 վայրում: Այս պահի դրությամբ 4 զոհի ինքնությունը պարզվում է։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: