Այսօր՝ օգոստոսի 10-ի ժամը 18:00-ին, ավարտվում է Միասնական ազգային քննությունների բողոքարկման դիմումների ընդունումը, հիշեցնում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Այն դիմորդները, որոնք կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները մինչև վերոնշյալ ժամը: Դիմորդը կարող է բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանք:
Բողոքարկման դիմումների ընդունումը սկսվել է օգոստոսի 8-ի ժամը 10:00-ից։
Հիշեցնենք, որ բողոքարկելու համար քննվողը պետք է այցելի այս հղումով: Համապատասխան դաշտերում լրացնի անձնական համարը (պիրադի նոմերի), հնգանիշ գաղտնաբառը: Նշված նիշերը մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Մուտք» և այնուհետև «Լրացրեք դիմումը» և սկսել նշել այն առաջադրանքները, որոնք քննվողը ցանկանում է բողոքարկել:
Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել ցանկացած վճարման համակարգից: