Պաշտպանության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան՝ Քելի Դեգնանի հետ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Քելի Դեգնանին արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
«Նախարարն ընդգծել է պաշտպանության ոլորտում Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ բազմակողմ, սերտ և շարունակական համագործակցությունը և այս գործընթացում Քելի Դեգնանի կարևոր դերն ու ջանքերը։ Կողմերն ամփոփել են ամերիկյան կողմի ներգրավվածությամբ և աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը և քննարկել երկկողմ համագործակցության հարցերը»,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։