Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) առաջարկություններ է հրապարակել ամառային տապից պաշտպանվելու վերաբերյալ։
NCDC-ն տեղեկացնում է, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացած հիմնական ռիսկերն են՝ ջրազրկումը, (օրգանիզմում ջրի պակաս), մարմնի գերտաքացումը, որը կարող է վատթարացնել սրտի հիվանդություն և շնչառական խնդիրներ ունեցողների առողջությունը։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխանցմամբ, առավել խոցելի խմբերն են՝ 75 և ավելի բարձր տարիքի անձինք, երեխաները, քրոնիկ (հատկապես սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդություններ) և այլ հիվանդություններ ունեցող անձինք։
Կենտրոնը խորհուրդ է տալիս տանը պահպանել միջին ջերմաստիճան, օդափոխել սենյակները, գիշերը բացել պատուհանները, բաց թողնել մինչև առավոտ, երբ դրսում զով է:
Մասնագետները ամառային շոգ եղանակին խորհուրդ են տալիս արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվել, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, օգտագործել սովորականից շատ հեղուկ: