Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի դի է հայտնաբերվել։ Աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Անհետ կորածների թիվը 33-ն էր, թարմացված տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է 20 մարդու դի»,- ասել է Պապուաշվիլին՝ ընդգծելով, որ ողբերգական այս պահին համերաշխությունն ու աջակցությունը վճռորոշ են։
Նշենք, որ Շովիի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։ Արդեն 7-րդ օրն է փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: