Վրաստանի կառավարությունը հաստատել է 2023-2024 ուսումնական տարվա ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրի ֆինանսավորումը:
Ըստ կառավարության ծրագրի՝ 2023-2024 ուստարվա ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրում ընդգրկված անձանց ֆինանսավորման ծավալն ու չափը հաստատելու մասին որոշմամբ՝ ավելի քան 3 մլն լարի է հատկացվել ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրում ընդգրկված անձանց կրթության ֆինանսավորմանը։
«Ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրում ընդգրկված անձանց կրթությունը խթանելու նպատակով 2023-2024 ուսումնական տարվա համար սահմանվում է ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրում ընդգրկված անձանց տրամադրվող պատրաստման պետական դրամաշնորհի տարեկան չափը՝ 3 մլն 200 հազար լարիի չափով»,- գրված է օգոստոսի 8-ին հրապարակված որոշման մեջ, որը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ծրագրի մասին մանրամասն՝ ստորև նյութում.