Շովիում բնական աղետի ժամանակ անհայտ կորածներից մեկին ողջ են գտել: Այս մասին լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Մղեբրիշվիլիի խոսքով՝ ոստիկանությունն օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում է հայտնաբերել Զուրաբ Բիբիլեիշվիլիին։
Նա չի հստակեցրել, թե արդյոք Բիբիլեիշվիլին եղել է աղետի գոտում։
«Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, բայց կարող եմ հաստատել, որ այս մարդը ողջ է և առողջ։ Ոստիկանները օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում նրան հայտնաբերել են Թբիլիսիում»,- ասել է Թեմուր Մղեբրիշվիլին։
Արևմտյան Վրաստանի Շովի հանգստավայրում ողբերգական աղետը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, սողանքի և սելավի հետևանքով զոհերի զոհերի թիվը հասել է 19-ի։