Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 13:00) հասել է 19-ի։
Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքները սկսվել են բոթից մոտ 3 ժամ անց։