Ի՞նչ արդյունք կտա վիզայի ազատականացումը. հարցում Թբիլիսիում

Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 27-ին ընդունեց Վրաստանի և ԵՄի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այժմ ԵՄ-ի խորհրդի և Եվրախորհրդարանի ղեկավարները պետք է ստորագրեն ընդունված բանաձևը: Ալիք Մեդիան հարցում իրականացրեց՝ պարզելու,  թե ինչպես կարտացոլվի վիզայի ազատականացումը Վրաստանի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների վրա:

1 «Մտածում եմ լավ կլինի, եթե վիզան հանվի, իմ եւ իմ ընտանիքի համար սա իհարկե շատ կարեւոր է»

2 «Ես դեռ ոչ մի երկում չեմ եղել եւ շատ կուրախանամ, որ ավելի հեշտացվի Եվրոպա ուղեւորվելը:

3 «Առանց ավելորդ խնդիրների կճանապարհորդենք Եվրոպա, ինչպես աշխատանքային,  այնպես էլ զբոսաշրջային այցերով»:

4 «եթե բոլորն ունենան ուղեւորվելու հնարավորություն, ավելի լավ կլինի»:

5

 «Մեր երկրում վիզայի ազատականացմամբ ոչինչ չի փոխվի, ով ուզում էր Եվրոպա ճանապարհորդեր, այնպես էլ անում էր դա: Հասարակ մարդկանց համար անհասանելի են պայմանները, որ պիտի իրականացվեն թեկուզ վիզայի ազատականացման դեպքում»:

6 « Ես եւ իմ կինն արդեն ծեր ենք, այս հարցը վերաբերում է նրանց, ովքեր երիտասարդ են, ճանապարհորդել են ուզում»:

7«Բոլորը կկարողանան Եվրոպա ճանապարհորդել, հիմա ավելի կհեշտանա այս գործընթացը»:

8«Սա լավ հնարավորություն է երիտասարդների համար, կփոխվի ամեն ինչ, մեր երկրում շատ երիտասարդներ կան, ովքեր ունեն տաղանդ, սակայն իրենց տեղը չեն գտել, այնտեղ կգտնեն, ես շատ երիտասարդների եմ ճանաչում, որ այնտեղ գտել են իրենց տեղը եւ այնտեղից օգնում են ծնողներին: Կրթություն են այնտեղ ստանում, ես գտնում եմ, որ սա ամեն տեսանկյունից առաջընթաց է»:

9«Իրականում դեռ շուտ է վիզայի ազատականացման համար, քանզի երկիրը դեռ պատրաստ չէ դրան: Վիզայի ազատականացման գործընթացը ժամանակավոր պետք է դադարեցվի, քանի դեռ ոչ մի խնդիր չի լուծվել: վիզայի ազատականացումից հասարակ մարդիկ չեն օգտվի, կօգտվեն միայն հարուստները, պաշտոնյաները: Մեր երկրի ներսում եւ աշխարհում ամեն ինչ հարթ չէ, այդ պատճառով դեռ շուտ է սրա մասին մտածելու համար»:

10 « Կյանքը կփոխվի, մարդիկ կճանապարհորդեն արտասահման, եւ կյանքը կբարելավվի սրանով: Ես այդպես եմ կարծում:  Մենք շատ բարեկամներ ունենք Եվրոպայում, նրանց կայցելենք:»

Եվրախորհրդարանի ղեկավարներն ընդունված բանաձևը կստորագրեն մարտի մեկին, որից հետո փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական մատյանում և ուժի մեջ կմտնի ստորագրումից 20 օր հետո:

Թողնել պատասխան