Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքների և սելավների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աղետի գոտում՝ Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում համախմբման կոչ է արել։
Վիրահայոց թեմի մամլո դիվանը հրապարակել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի ցավակցական հեռագիրը Ռաճայում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճայի շրջանում ողբերգական աղետի զոհերի կապակցությամբ:
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) կողմից «Ալիք մեդիային» փոխանցած տեղեկատվության համաձայն, Ընդհանուր ունակություններ առարկայի համար անցողիկ միավորը չի փոխվել:
Օգոստոսյան պատերազմից 15 տարի անց էլ ռուսական քարոզչությունը ստիպում է մեզ հավատալ, որ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելու:
Թբիլիսին շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել միջազգային պատժամիջոցները կիրառելու համար: Ֆիննախը պարզաբանել է Եվրամիությունից Ռուսաստան ներկրված մեքենաների մի մասի արտահանումն ու վերաարտահանումն արգելելու հարցը։
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետ կապված հայտարարություն է տարածել:
Ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա չվերթի ժամանակ խնդրի է հանդիպել: Օգոստոսի 2-ի երեկոյան՝ թռիչքից 20 րոպե անց, ինքնաթիռը վերադարձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը պաշտպանելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 550 ոստիկան է մոբիլիզացրել: