Այսօր՝ օգոստոսի 3-ի ժամը 13:00-ի սահմաններում, Մառնեուլի-Սադախլո ճանապարհի Զեմո Սարալի գյուղի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բախվել են «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երկու երիտասարդ տեղում մահացել է։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ ականատեսների՝ վթարի պատճառը մեծ արագությունն է եղել։ Տեղեկության համաձայն, մահացած երիտասարդները Դամիա-Գեուրարխի գյուղի բնակիչներ են։
Միջադեպը հետաքննում են ճանապարհային պարեկային ծառայության աշխատակիցներն ու փորձագետ քրեագետները։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթևեկության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում։