Ռաճայում, Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի պահին այնտեղ 16 մարդ է եղել։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թվում 6 երեխա կա։
Սողանքը տեղի է ունեցել Sunset Shovi հյուրանոցի տարածքում։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ սողանքի հետևանքով հողակտոր է փլուզվել։