Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներով` ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում (հունվար-հունիս) Վրաստանում գրանցվել է 27 հազար 057 հանցագործություն:
Ըստ հաղորդագրության՝ այդ հանցագործություններից իրավապահ մարմինները բացահայտել են 16 հազար 738-ը (61,86 տոկոս)։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանցագործությունների ամենամեծ թիվը՝ 7 437 դեպք (բացահայտվել են 4 112-ը), կազմում է գողությունը, որին հաջորդում են տարբեր տեսակի թմրամիջոցների հանցագործության դեպքերը՝ 2 899 (բացահայտվել են 2 652-ը), ընտանեկան բռնության դեպքերը` 2 153 (բացահայտվել են 1 763-ը), բռնության դեպքերը՝ 1 572 ( բացահայտվել են 825-ը), սպառնալիքի դեպքերը՝ 2019 (բացահայտվել են 1 824-ը):
Գրանցված հանցագործությունների շարքում կա կյանքի դեմ ուղղված հանցագործության 812 դեպք, որից 87-ը բացահայտվել են։ Դրանց թվում են դիտավորյալ սպանության 20 և ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության՝ 15 դեպք, որոնցից իրավապահները բացահայտել են 31 գործ։