Վրաստան է ժամանել միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրի Ավրամոպուլոսը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը: Ջանելիձեի խոսքերով՝ Ավրամոպուլոսի այցը շատ կարևոր է, քանի որ նա մեծ ներդրում ունի ԵՄ-ի հետ Վրաստանի վիզայի ազատականացման գործի հաջողության մեջ, այս հարցում լիովին սատարել է Վրաստանին:
Երկօրյա այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ՝ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:
Հույն քաղաքական գործիչ, դիվանագետ Դիմիտրիս Ավրամոպուլոսը 1995-2002 թթ.-ին Աթենքի քաղաքապետն էր, ապա Հունաստանի ազգային պաշտպանության և արտաքին գործերի նախախարը: 2014-ին նշանակվել է ներքին հարցերով Եվրամիության հանձնակատար: Հենց նա էր Եվրախորհրդարանի հատուկ զեկուցողներից մեկը: Փետրվարի 2-ին, եվրապատգամավորներին ուղղված իր կոչում Ավրամոպուլոսը ընդգծել է Վրաստանի ժողովրդի և կառավարության հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ նշելով, որ հենց վրաց ժողովուրդն է իրեն հիշեցնում այն մասին, որ Եվրամիությունը բերում է կայունություն, անվտանգություն և բարեկեցություն: