Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Քրիստինա Օքրոյանի հեղինակած էսսեին, որում նա խոսում է Լիլիթ Կարապետյանի աշխատանք փնտրելու փորձի մասին:
24-ամյա Լիլիթ Կարապետյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից է, մասնագիտությամբ իրավաբան։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիու պետական համալսարանում։
«Հիմնական դժվարությունը նրանում էր, որ նույնն ծրագրով էինք սովորում բոլոր խմբերում․ ես՝ լինելով բարձր խմբում, անում էի նույնը, ինչ ցածրերի խումբը։ Եվ քանի, որ ես դրանք գիտեի, ինձ համար հետաքրքիր չէր։
Շփումն ավելի շատ հայերի հետ էր, քանի որ առաջին կիսամյակում միայն հայեր էին խմբերում։ Վրացերենով հաղորդակցվելու ունակություն ուղղակի չէր զարգանում։ Բարդ էր․ առաջին կուրսում կարծես չինարեն կարդայի, երբ ձեռքս էի վերցնում իրավաբանականի գրքերը:
Ծրագրի դրական կողմն այն էր, որ մեկ տարվա ընթացքում, 12 տարի սովորելուց հետո շատ ծանրաբեռնված չես լինում, բայց վատ է, որ մոռանում ես այն, ինչ սովորել ես դպրոցում, հենց օրինակ օտար լեզուները։
Հաջողությունս նրանում էր, որ խմբի ղեկավար էի ու ակտիվորեն սկսեցի մասնակցել երիտասարդական կենտրոնի գործունեությանը, հետո արդեն դարձա դասընթացավար, այնուհետև՝ 0 կուրսի խմբերի ավագ օգնական
Իսկ ինչ վերաբերում է հաջող կամ անհաջող աշխատանքի փորձին, ասեմ, որ արդեն 5 տարվա դասընթացավարի փորձ ունեմ, աշխատել եմ հիմնականում ոչ կառավարական կազմակերպությունների հետ, եղել եմ Ռոնդելիի անվան հիմնադրամում ստաժոր, փորձաշրջան եմ անցել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, USAID-ի կրթության կենտրոնում՝ թրեյնինգների հսկող ասիստենտ, աշխատել եմ նաև մանկապարտեզում՝ երկլեզու ուսուցիչ, հիմա Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնում ծրագրի պատասխանատուն եմ։
Իսկ վերջում կավելացնեի` ինչ, որ անում եմ, մասնագիտությանս հետ կապ ունի այնքանով, որ հետաքրքրված եմ կանանց ու երեխաների իրավունքներով։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ երեխաները և կանայք ապրեն խաղաղ և առանց խնդիրների»։
Հեղինակ` Քրիստինա Օքրոյան, 19 տարեկան
Ախալքալաք, գ․ Կարտիկամ
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքների հետ։