Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Պեկինից մեկնել է Ղազախստան, տեղեկացնում են Վրաստանի կառավարությունից։
Նշվում է, որ վարչապետի դիմավոիման արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիի միջազգային օդանավակայանում։
Վրաստանի կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Էրմուխամբետ Կոնուսպաևը, Ալմաթիի քաղաքապետի պաշտոնակատար Ալիշեր Աբդիկադիրովը, Վրաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Մալիկ Մուրզալինը և Ղազախստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Լալիաշվիլին։
Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ։