Գիտնականները վերակենդանացրել են 46 հազար տարի առաջ սառած նեմատոդ (կլոր որդ), հետազոտությունը ղեկավարել է վրացի գիտնական Թեյմուրազ Կուրցխալիան։
Առաջին հայացքից նեմատոդները պարզ կլոր որդեր են, բայց մենք հաճախ թերագնահատում ենք դրանց:
2018 թվականին գիտնականները հայտնել են, որ Սիբիրի հավերժական սառույցների մեջ հայտնաբերել և վերակենդանացրել են երկու տեսակի միկրոսկոպիկ նեմատոդ. նրանց հաշվարկով՝ այդ որդերը եղել են 42 հազար տարեկան։
Հետազոտության համահեղինակն է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Մաքս Պլանկի անվան մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, բջջաբան Թեյմուրազ Կուրցխալիան՝ ծագումով Վրաստանից:
«Ռադիոկարբոնային թվագրումը բացարձակ ճշգրիտ է, և մենք այժմ գիտենք, որ դրանք գոյատևել են 46 հազար տարի», — ասել է Կուրցխալիան: