Ռուսաստանից ASTORIA GRANDE զբոսանավը պլանավորում է հաջորդ տուրի շրջանակներում կրկին Բաթումիի նավահանգիստ մուտք գործել: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ASTORIA GRANDE-ի կայքում։
Ըստ տեղեկության՝ տուրը կրկին պլանավորվում է Ռուսաստանի Սոչի քաղաքից: Հաջորդ շրջագայությունը նախատեսվում է հետևյալ երթուղով՝ Սոչի-Տրապիզոն-Բաթումի-Ամասրա-Ստամբուլ-Սոչի։
Զբոսանավը Սոչիից դուրս կգա 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ Բաթումի նավահանգիստ կմտնի հուլիսի 31-ին՝ առավոտյան, Բաթումիից կմեկնի նույն օրը երեկոյան։
Ի դեպ, ASTORIA GRANDE-ն երեկ՝ հուլիսի 27-ի առավոտյան, մտել է Բաթումիի նավահանգիստ և նույն օրը՝ երեկոյան, բողոքի ակցիայի ֆոնին լքել Բաթումիի նավահանգիստը: