Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում նոր տոն՝ «Մառնեուլոբա»-ն կնշեն, գրում է MarneuliFM-ը:
Տոնի հաստատման մասին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչ Էլգուջա Կուպատաձեն և ասել, որ միջոցառման հիմնական նպատակը Մառնեուլիի բազմազանությունը ներկայացնելեն է։
Ըստ տեղեկության՝ միջոցառման վայր է ընտրվել կենտրոնական հրապարակը, որտեղ քաղաքապետարանի տարբեր գյուղերից քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ավանդույթները։
«Մառնեուլոբա»-ի անցկացման կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։ Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ միջոցառումը կանցկացվի սեպտեմբեր ամսին, իսկ ամսաթիվը կընտրվի ավելի ուշ։ Հարցի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։