Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի՝ Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին հանձնելու մասին որոշմանը:
«Կտրականապես մերժում և դատապարտում ժամանակավոր օկուպացված Աբխազիայի խորհրդարանի որոշումը՝ ռազմավարական օբյեկտը՝ Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ։ Սա Ռուսաստանի անօրինական գործողությունն է, որը պահանջում է միջազգային հանրության կտրուկ և կոշտ արձագանք»,- նշել է նախագահը։
Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանել է «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:
Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։