Վրաստանի ներդրումային միջավայրի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ ըստ Bloomberg-ի գլոբալ ուղղակի օտարերկրյա ներդրումների հոսքերի ամենամյա հետազոտության՝ Վրաստանն առանձնանում է որպես ներդրումային հանրաճանաչ ուղղություն և 13-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային խոշոր տնտեսությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի մեջ ներդրումների առումով։
Զեկույցի համաձայն, տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանով հետաքրքրված ներդրողների 70 տոկոսը լավատեսորեն է տրամադրված տնտեսության նկատմամբ, ինչը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջինը՝ 55 տոկոսը:
Փաստաթղթի համաձայն, Վրաստանով հետաքրքրված ներդրողների համար հիմնական ներդրումային ոլորտները ներառում են ընդլայնումը դեպի նոր շուկաներ, տեղական մատակարարման շղթաների զարգացումը և բիզնեսի աջակցության ծառայությունները, ինչպես նաև նոր առևտրային օբյեկտների և երկարաժամկետ ենթակառուցվածքների կառուցումը:
«Վրաստանի ռազմավարական դիրքը այն դարձնում է դարպաս ներդրողների համար, ովքեր ձգտում են ապահովել մատակարարման շղթաներ Եվրոպայի և Ասիայի միջև: Վրաստանի կառավարությունը խրախուսում է ՏՏ և բիզնես ծառայություններ մատուցող ընկերություններին ներդրումների համար կանխիկի վերադարձի քաղաքականություն»,- նշված է զեկույցում։
Ընդգծվում է՝ Վրաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար։ Օտարերկրյա ներդրումների համար օրենսդրությունը սահմանում է բարենպաստ, բայց ոչ արտոնյալ ռեժիմ։