Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 28-ի ցերեկը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր են կայծակ, քամի, կարկուտ, ծովում` 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ: .
Գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում կարող են նպաստել սողանքների առաջացմանն ու ակտիվացմանը։