Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին 190,8 տոկոսով կամ գրեթե 3 անգամ ավելի շատ գումար է ավելացել բյուջեում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Ըստ տվյալների՝ այս տարվա 6 ամսում առանց ուղեվարձի ուղևորների նկատմամբ կիրառվել է 2 մլն 130 հազար 299 լարի, իսկ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ 732 հազար 659 լարիի տուգանք։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: