Այսօրվանից Թբիլիսիի մանկապարտեզներում կմեկնարկի համընդհանուր գրանցման երրորդ փուլը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ այս փուլում գրանցում կհայտարարվի 7 500 անվճար տեղի համար։
«Հուլիսի 25-ից կսկսվի երրորդ փուլը՝ ընդհանուր գրանցումը։ Այս փուլում գրանցումը կհայտարարվի 7500 անվճար տեղի համար, Թբիլիսիի պետական մանկապարտեզներում կարող են գրանցվել 2-ից 6 տարեկան ցանկացած տարիքի երեխաներ՝ ինչպես Վրաստանի քաղաքացիությամբ, այնպես էլ կացության թույլտվությամբ այլ երկրի քաղաքացիներ»,- ասել է Կալաձեն։