Գորիի քաղաքային դատարանը փոխել է Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին ծեծի ենթարկելու համար մեղադրվողի նկատմամբ խափանման միջոցը և 2000 լարի գրավի դիմաց ազատ է արձակել։
Նախաքննական նիստը կայացել է հուլիսի 24-ին, դատավորը Գոգա Կուպրեիշվիլին էր։ Գործի առարկայական քննությունը կսկսվի օգոստոսի 4-ին։
Ի դեպ, Ջափարիձեն ծեծի է ենթարկվել հունիսի 17-ին՝ Գորիի «Սմարթ» սուպերմարկետում։ Ավելի ուշ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակեցին Գորիի բնակիչ Սոսո Մաիսուրաձեի հայտարարությունը, որում վերջինս քաղաքական գործչին մեղադրում է «եկեղեցին ու պատրիարքին վիրավորելու» համար և ասում, որ հենց դրա համար է ծեծել Ջափարիձեին։
Գրառման հրապարակումից հետո Մաիսուրաձեն ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում Քաղաքացիական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։ Եթե հանցագործությունն ապացուցվի, ապա մեղադրյալին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։
Ուշագրավ է, որ հունիսին մի շարք հարձակումներ եղան ընդդիմադիր քաղաքական գործիչների և իշխանության այլ քննադատների վրա։ Ջափարիձեից բացի, ծեծի է ենթարկվել նաև «Ֆորմուլա» հեռուստաընկերության համահիմնադիր Միշա Մշվիլդաձեն։