Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքի վրա հարձակմանը:
Նախագահն ասել է, որ սա Ռուսաստանի կողմից հերթական ռազմական հանցագործությունն է Ուկրաինայում:
«Խստորեն դատապարտում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի՝ Օդեսայի և նրա խաղաղ բնակիչների վրա հարձակումները, դատապարտում եմ միջազգային իրավունքի բոլոր նորմերի կապտագույն խախտումը»,- գրել է Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ ռուսական ուժերը հուլիսի 22-ի երեկոյան հերթական հարձակումն են իրականացրել Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքի վրա, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, 22-ը, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել։ Հրթիռակոծության հետևանքով ավերվել է վեց բնակելի տուն, այդ թվում՝ շենք, երկու ճարտարապետական հուշարձան և տաճար։