«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) և «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Radisson Blu Iveria հյուրանոցում կայացած միջոցառմանը հայտարարել են միասնական քաղաքական հարթակի ստեղծման մասին։
Ըստ ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլիի՝ քաղաքական ուժերը միավորվում են արևմտամետ հարթակի շուրջ։ Խաբեիշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» հետ միասին նպատակ է ունենալու տապալել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ասել է, որ այսօր Վրաստանում պայքար է ընթանում երկու գաղափարների միջև.
«Այսօր Վրաստանում միմյանց դեմ պայքարում են երկու գաղափարներ՝ բարեփոխումներին և առաջընթացին միտված, միասնական, ուժեղ Վրաստանի գաղափարը և Ռուսաստանին ուղղված, անկայուն և օլիգարխների մեջ մխրճված գաղափարը»: