Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվիի հանգստավայրի «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի լողավազանում 5-ամյա երեխա է խեղդվել։
Շտապ բուժօգնության ծառայության տեղեկությամբ՝ դեպքի վայր ժամանած բժիշկները երեխային արդեն մահացած են հայտնաբերել։ Տեղում աշխատում են իրավապահները։
Հյուրանոցից հայտնել են, որ դեպքը քննվում է, արձանագրություններն ուսումնասիրվում են։