Հուլիսի 6-ին և 10-ին Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության և գյուղատնտեսության նախարարության իրականացրած մշտադիտարկման արդյունքներով՝ Սև ծովի ջրի նմուշներում որոշված 59 պարամետրերի արժեքները նորմայի սահմաններում են։
Հաղորդագրության համաձայն, Սև ծովում որոշվել է 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիաորտալ ածխաջրածինների և ֆիզիկաքիմիական այլ պարամետրերի խտությունը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ մշտադիտարկում է իրականացրել Սև ծովի ջրի որակը։
«Հուլիսի 10-ից ստուգվելիք կայանների քանակն ավելացավ, ավելացվել է Անակլիա-Գանմուխուրի տարածքում գտնվող 3 կետ։
Վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին»,- նշված է հաղորդագրության մեջ: