Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին The Times-ին ուղղված նամակում գրել է, որ Ուկրաինային տիրանալու իր մտադրության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է գրեթե երկու տասնամյակ առաջ, սակայն Արևմուտքն արհամարհել է Պուտինի տարածքային ագրեսիվ նկրտումների մասին նախազգուշացումները:
Սաակաշվիլին նամակում նշել է՝ Պուտինը չի թաքցրել տարածքը զավթելու իր ծրագիրը, երբ իրենք հանդիպել են Կրեմլում 2004 թվականին։
«Այն ամենը, ինչ հիմա անում է, նա ինձ բավականին պարզ ասաց մեր առաջին հանդիպման ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին։
Ըստ երրորդ նախագահի՝ 2004 թվականին Կրեմլում կայացած հանդիպումից հետո մեկնել է Բեռլին՝ Վլադիմիր Պուտինի մասին իր մտահոգությունները հայտնելու նպատակով, սակայն Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը անտարբերություն է ցուցաբերել։
Սաակաշվիլին նշել է՝ 2008 թվականի պատերազմից հետո (վրաց-ռուսական- խմբ.) շարունակել է Պուտինի մասին նախազգուշացումներ անել, սակայն նրան սովորաբար անտեսել են.
«Երբ ես զգուշացրի Արևմուտքին Վլադիմիր Պուտինի մասին, ինձ անվանեցին անկայուն, դառնացած խելագար»: